ՄՅՈՒ-ի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Եթե Հոլանդը պահպանի այս մարզավիճակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» հաղթի Չեմպիոնների լիգան, ապա կասկած չկա, որ նորվեգացին 2023 թվականին կնվաճի «Ոսկե գնդակը»: Այդ դեպքում ոչ ոք չի կարող մրցել նրա հետ։ Նայեք նրա վիճակագրությանը, նա լավագույնն է: Երբեմն խոսքը նույնիսկ նրա խաղի մասին չէ, նա պարզապես ազդում է հանդիպումների ելքի վրա, և վերջ:
Այսօր Հոլանդը գոլ խփեց առաջին հպումով։ Նա չէր մասնակցում խաղին, բայց դա նրան չի հետաքրքրում։
Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է կանգնեցնել Հոլանդին։ Նա ամեն ինչ ունի։ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» պակասող կտորն էր, մինչ այդ նրանք իրական կենտրոնական հարձակվող չունեին»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը BT Sport-ի եթերում։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: