«Արսենալն» ու «Ցյուրիխը» Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման երկրորդ խաղակեսը սկսել են մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի, որն այսօր՝ 96 տարեկան հասակում, հեռացել է կյանքից։
Հանդիպումն ընթանում է Շվեյցարիայում։
Նշենք՝ թիմերն ընդմիջման են գնացել 1-1 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսի մեկնարկում լոնդոնցիների 23-ամյա անգլիացի հարձակվող Էդի Նկետիան առաջ է մղել «Արսենալին»՝ հաշվի դարձնելով 2-1։