Հարձակվող Դիեգո Կոստան բուժզննում է անցնում «Վուլվերհեմփթոնի» համար։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողը պայմանագիր կկնքի ակումբի հետ, եթե գայլերը գոհ մնան բուժզննման արդյունքներից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոստյային Մեծ Բրիտանիայում աշխատանքի թույլտվություն չէր տրվել, սակայն «Վուլվերհեմփթոնի» ղեկավարությանը հաջողվել էր լուծել այս հարցը։
Կոստան նախկինում հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայում Լոնդոնի «Չելսիի» կազմում 2014-ից 2017 թվականներին։ «Արիստոկրատների» կազմում փորձառու հարձակվողը երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն՝ նախ Ժոզե Մոուրինյուի, իսկ հետո՝ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ։