Պաշտպան Սերժ Օրյեն համալրել է «Նոթինգեմ Ֆորեսթի» կազմը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
29-ամյա եզրափային պաշտպանը թիմին է միացել ազատ գործակալի կարգավիճակով։ Պայմանով, որ կստանա աշխատանքային վիզա։
Օրյեն դարձավ «Նոթինգեմի» 22-րդ նորեկն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Վիլյառեալում», որտեղ 19 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։