«Ռոմայի» նորեկ Անդրեա Բելոտին կողմնորոշվել է խաղային համարի հարցում:
28-ամյա իտալացին հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։ Նախկինում այդ համարի ներքո հանդես են եկել Պեդրոն, Ալեքսանդր Կոլարովը, Մոհամեդ Սալահը և Ռոդրիգո Տադեյը։
Օգոստոսի 28-ին հռոմեական ակումբը հայտարարեց Բելոտիի հետ պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
Նախորդ մրցաշրջանում Բելոտին բոլոր մրցաշարերում «Տորինոյի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է ութ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ թուրինյան ակումբից։