«Ինտերի» փոխնախագահ Խավիեր Զանետին ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։
Միլանյան ակումբը նույն խմբում է ընդգրկվել «Բարսելոնայի», «Բավարիայի» և Պլզենի «Վիկտորիայի» հետ։
«Շատ բարդ խումբ է երկու թիմերով, որոնք հակված են իսկապես լավ հանդես գալ այս մրցաշարում: Բայց մենք «Ինտերն» ենք և պետք է լինենք մեր մարզավիճակի գագաթնակետին:
Չեմպիոնների լիգայում դու մրցում ես լավագույն թիմերի դեմ, և ամեն ինչ կախված է մանրուքներից: Մենք կասենք մեր խոսքը:
Մենք չենք վախենում, մենք միայն հարգում ենք մեր մրցակիցներին, կարծում եմ՝ պատրաստ կլինինք այդ խաղերին»,- ասել է Զանետին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։