Իտալական A Սերիայի 3-րդ տուրում «Միլանը» 2։0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։ Առաջին խաղակեսի միջնամասում տանտերերից գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Լեաուն՝ եզրափակելով թիմի նորեկ Շառլ դե Կատելարեի փոխանցումը։
58-րդ րոպեին արդեն Լեաուն դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Օլիվյե Ժիրուն գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 2։0։
«Միլանը» 3 խաղից հետո 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։