Անգլիական Պրեմիեր-լիգայի 4-րդ տուրում «Սաութհեմփթոնը» ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումը կայացել է Սաութհեմփթոնի «Սենթ-Մերի» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակով։
Հանդիպմանը հաշիվը 55-րդ րոպեին բացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։ Սա Էրիկ տեն Հագի թիմի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր Անգլիայի ընթացիկ առաջնությունում։
ՄՅՈՒ-ն վաստակել է 6 միավոր և բարձրացել ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Սաութհեմփթոնը» 4 միավորով 13-րդ տեղում է։
Նշենք՝ այս խաղում իր նորամուտն է նշել ՄՅՈՒ-ի նորեկ Կառլոս Կազեմիրոն՝ փոխարինման դուրս գալով 80-րդ րոպեին։ Ռոնալդուն ևս փոխարինման է մտել այս խաղում՝ խաղադաշտ դուրս գալով 68-րդ րոպեին։