Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Կառլոս Կազեմիրոն, որը «Ռեալից» է տեղափոխվել ՄՅՈՒ, պատմել է իր առաջին արձագանի մասին.
«Երբ իմացա, որ ՄՅՈՒ-ն հետաքրքրված է ինձնով, մտածեցի, որ սա Անգլիայի ամենամեծ ակումբն է՝ ամենամեծ թվով տիտղոսներով: Ես շատ երջանիկ և անհամբեր, թե, երբ կսկսեմ հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Մանչեսթեր տեղափոխությունը հիանալի էր: Մարդիկ այստեղ շատ լավ ինձ ընդունեցին, շառ ընկերասեր են, իսկ դա հենց այն է, ինչը ցանկացած մարդու շատ է օգնում: Ես շատ ոգևորված եմ և զգում եմ, որ սա նոր մարտահրավեր է: Ինձ 18 կամ 20 տարեկան եմ զգում: Առաջ եմ շարժվում, երազում եմ խաղալ մարզադաշտում՝ ուժերս ներդնելով ոչ թե 100, այլ 120 տոկոսով»,- ասել է Կազեմիրոն: