«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Կազեմիրոն ակումբում հանդես կգա 18 համարի մարզաշապիկով։ Այս մասին պաշտոնապես հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս համարը պատկանում էր Բրունո Ֆերնանդեշին, ով այս ամառ Խուան Մատայի հեռանալուց հետո վերցրեց 8 համարը։
Կազեմիրոն պատրաստ կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր նորամուտը նշել «Սաութհեմփթոնի» հետ վաղը կայանալիք խաղում։ Ամենայն հավանականությամբ, բրազիլացին հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից, քանի որ «Ռեալից» տեղափոխվելուց հետո բավականաչափ մարզումներ չի անցկացրել թիմի հետ։
Կազեմիրոյի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդին» արժեցել է 70 միլիոն եվրո։ Բոնուսները ներառյալ՝ գումարը կարող է աճել մինչև 80 մլն. եվրո։