«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է հոլանդացու համար վճարել 71 մլն եվրո, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստն ինքը ցանկանում է մնալ կատալոնական ակումբում, սակայն «Բարսան» պետք է լրացուցիչ միջոցներ գտնի պաշտպան Ժյուլ Կունդեին գրանցելու համար, ուստի ցանկանում է վաճառել դե Յոնգին։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է ևս չորս տարով։