«Չելսին», կարծես, կորցրել է «Լեսթերի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանային ձեռք բերելու հույսը և սկսել է այլընտրանքային տարբերակներ դիտարկել:
Ինչպես հայտնում է Daily Express-ը, լոնդոնյան ակումբը քննարկել է Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Էդմոնդ Տապսոբային ձեռք բերելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ «Լեսթերը» մերժել է Ֆոֆանայի տրանսֆերի վերաբերյալ «Չելսիի» բոլոր առաջարկները։ Վերջին անգամ լոնդոնցիները պատրաստ էին վճարել 70 միլիոն ֆունտ ստերլինգ։
23-ամյա Տապսոբան Բուրկինա Ֆասոյի հավաքականի խաղացող է: «Բայերի» գույները պաշտպանում է 2020 թվականից։ 2021/22 մրցաշրջանում նա «դեղագործների» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։