ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում իտալական Ա Սերիայի ևս մեկ ներկայացուցիչ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն, «Ռոման» ցանկանում է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը», որը երկար ժամանակ է, ինչ բանակցություններ է վարում ֆրանսիական ակումբի և ֆուտբոլիստի հետ։
Գործարքի գլխավոր նախաձեռնողը հռոմեական թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյուն է։ Պորտուգալացի մարզիչն արդեն խնդրել է ակումբի ղեկավարությանը բանակցություններ սկսել Պարեդեսի տրանսֆերի շուրջ, որին դիտարկում են որպես Ջորջինյո Վեյնալդումի փոխարինող։ Հոլանդացին ծանր վնասվածք է ստացել մարզման ժամանակ ու երկար ժամանակ բացակայելու է։
Պարեդեսը ՊՍԺ է տեղափոխվել «Զենիթից» 2019 թվականին։ Նրա տրանսֆերը փարիզյան գրանդին արժեցել է 40 միլիոն եվրո։