«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Նյուքասլի» խաղացող Ալան Սեն-Մաքսիմինին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է MediaFoot-ը:
25-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմն» ու «Չելսին»։ «Նյուքասլն» իր առաջատարի տրանսֆերային արժեքը գնահատում է 48 միլիոն եվրո:
Սեն-Մաքսիմինը պաշտպանում է «Նյուքասլի» գույները 2019 թվականի ամառվանից։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը «կաչաղակների» կազմում անցկացրել է 96 հանդիպում, որոնցում խփել է 12 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Նիցա», «Բաստիա», «Մոնակո», «Սենտ-Էտյեն» և գերմանական «Հանովեր 96» ակումբներում։
Վինգերի գործող պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ նախատեսված է ևս 4 տարով։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո: