Իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Ըստ աղբյուրի՝ «Ռոման» համաձայնության է հասել «Կրեմոնեզեի» հետ թիմի հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանի վարձակալության հարցում։ Այս գործարքից հետո Հռոմը ներակայացնող թիմը պայմանագիր կստորագրի Բելոտիի հետ։ Վերջինս ազատ գործակալի կարգավիճակ ունի։
Բելոտիի նախորդ թիմը «Տորինոն» էր, որտեղից ֆուտբոլիստը հեռացել է այս ամռանը։
Հիշեցնենք, որ վնասվածքից պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է մնացել նաև «Ռոմայի» նորեկ Ջորջինյո Վեյնալդումը։ Նշվում է, որ ակումբը փորձելու է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ևս մեկ կիսապաշտպան ձեռք բերել։