«Ռոմայի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը սրունքի կոտրված է ստացել մարզման ժամանակ տեղի ունեցած բախման արդյունքում։ Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է այն տեղեկատվությանը, որ հոլանդացի ֆուտբոլիստին վնասվածք է հասցրել թիմի երիտասարդ հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը։
«Երբեմն բացի ֆուտբոլից մարդիկ նույնպես կարող են կեղտոտ լինել։ Նրանք, որոնք տարածել են այն լուրը, թե Ֆելիքսի նման տաղանդավոր երիտասարդը կարող է պատասխանատու լինել Վեյնալդումի հետ կատարվածի համար, իսկական սրիկաներ են։ Եկեք այսօր միավորվենք և խաղանք թե՛ Վեյնալդումի, թե՛ Աֆենա-Գյանի համար»,- գրել է Մոուրինյուն Instagram-ի իր էջում։
Իտալիայի A Սերիայի 2-րդ տուրում «Ռոման» այսօր կհյուրընկալի «Կրեմոնեզեին»։ Խաղի սկիզբը՝ 20։30։