Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, որը «Ռեալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», վստահեցնում է, որ գումարը չի ազդել իր՝ ակումբը փոխելու որոշման վրա:
30-ամյա ֆուտբոլիստը ՄՅՈՒ-ի հետ 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, իսկ մանկունիացիները զգալիորեն ավելի բարձր աշխատավարձ կվճարի Կազեմիրոյին, ի տարբերություն նրա՝ ինչ ֆուտբոլիստը ստանում էր Մադրիդում:
«Այն քիչ մարդիկ, որոնք կարծում են, որ ես հեռացել եմ փողի պատճառով, ինձ չեն ճանաչում նրանք սխալվում են: Եթե հարցը գումարի մեջ լիներ, ես 4 կամ 5 տարի հեռացած կլինեի, բայց ոչ, ակումբը միշտ ինձ լավ է վերաբերվել»,- ասել է Կազեմիրոն իր հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ: