«Լիդսի» գլխավոր մարզիչ Ջեսի Մարշը խոսել է ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ տարած (3։0) հաղթանակի մասին։
«Իդեալական հանդիպում էր։ Մի քանի ծրագիր ունեինք այս խաղի համար, հաշվի առնելով մրցակցի խաղաոճը։ Տղաները հիանալի գործեցին։ Ուզում էինք ագրեսիվ գործել, բայց տիրապետել դրան։ Մենք հասանք մեր նպատակին։
Ես առաջին օրվանից հասկացել եմ, որ այստեղ յուրահատուկ թիմ է ստեղծվել։ Այս հաղթանակը նշանակում է, որ ֆուտբոլիստները ցանկանում են աճել»,- Մարշի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։