«Ատալանտան» հայտարարել է ֆրանսիացի պաշտպան Բրենդոն Սոպիի հետ պայմանագիր կնքելու մասին:
20-ամյա աջ պաշտպանը տեղափոխվել է «Ուդինեզեից»: Տրանսֆերը «Ատալանտային» արժեցել է 9 միլիոն եվրո։
Սոպին չորս տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ՝ համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
2021/22 մրցաշրջանում Սոպին «Ուդինեզեի» կազմում 28 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում։