Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Գլիսոն Բրեմերը մեկնաբանել է թուրինյան ակումբի կազմում իր դեբյուտային խաղը, ինչպես նաև գնահատել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականում ընդգրկվելու իր հնարավորությունները։
Ա Սերիայի 1-ին տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Սասուոլոյին», իսկ բրազիլացի ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները։
«Մենք գիտեինք, որ «Սասուոլոն» ուժեղ թիմ է, բայց որոշ դժվարություններից հետո կարողացանք բացել հաշիվը և հաղթել: Ալեգրին շատ է հաղթել իր կարիերայում և շատ բան ունի սովորեցնելու: Հոգեբանական առումով նա քեզ անհավանական բաներ է սովորեցնում։
Մասնակցե՞լ ԱԱ-ին․․․ Հույսը վերջինն է մեռնում․․․ Ես կարող եմ միայն խաղալ և ցուցադրել իմ ներուժը։ Հուսով եմ, որ նույնքան կայուն կլինեմ, որքան նախորդ մրցաշրջանում»,- ասել է Բրեմերը Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: