Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 1-ին տուրում «Խետաֆեին» հաղթելուց հետո (3:0) խոսել է թիմի հարձակվող Ալվարո Մորատայի հնարավոր հեռանալու մասին, ում տրանսֆերին հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Խետաֆեի» դեմ խաղում 29-ամյա իսպանացին երկու գոլի հեղինակ է դարձել։
«Ես ակումբի սեփականատերը չեմ, ես մարզիչ եմ։ Ակումբում բոլորը հույս ունեն, որ Մորատան կմնա: Ալվարոն շատ լավ է աշխատում, արտասովոր լավ։
Կարծում եմ՝ յուրաքանչյուր խաղացողի պետք է վստահություն հաջողության հասնելու համար: Ալվարոն վերադարձավ աշխատելու մեծ ցանկությամբ։ Նա փորձում է հասնել առավելագույնի»,- Սիմեոնե խոսքերն է մեջբերում Goal-ը։