Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մատեուշ Կունյան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես հայտնում է Talksport-ը, անգլիական ակումբը մոտ է 23-ամյա բրազիլացու տրանսֆերը 50 մլն եվրոյով գնելուն։
Բրազիլացի ֆուտբոլիստը «Ատլետիկո Մադրիդ» է տեղափոխվել «Հերտայից» 2021 թվականի օգոստոսին: Տրանսֆերի գումարը կազմել է 27 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Կունյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։