«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում իր թիմի ոչ համոզիչ մեկնարկի մասին:
«Լիվերպուլն» առաջին տուրում ոչ-ոքի խաղաց լիգայի նորեկ «Ֆուլհեմի» հետ խաղում (2:2), իսկ երեկ տանը չկարողացավ հաղթել «Քրիսթալ Փելասին» (1:1):
«Ակնհայտ է, որ սա այն մեկնարկը չէ, որը մենք ակնկալում էինք, բայց Պրեմիեր լիգայի երկու տուրից հետո երկու միավորը հեռու է մեր հիմնական խնդրից այս պահին։
Մեր թիմը վնասվածքների հետ կապված շատ բարդ իրավիճակ ունի։ Հիմա մենք կորցրինք նաև Դարվին Նունյեսին (հեռացվել է երեկ կայացած խաղում, խմբ․), ինչը մեզ համար ամեն ինչ բարդացնում է, բայց մյուս կողմից հավանական է Բոբի Ֆիրմինուն վերադառնա, կտեսնենք»,- ասել է Կլոպը խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: