«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիին ձեռք բերելու տարբերակը, սակայն «աղվեսները» պատրաստ չեն բաժանվել 35-ամյա ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ջեյմի Վարդին «Լեսթեր» է տեղափոխվել 2012 թվականին: Այդ ժամանակից ի վեր հարձակվողը 387 խաղում դարձել է 164 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։ «Լեսթերի» կազմում ֆուտբոլիստը նվաճել է առաջնության չեմպիոնի կոչումը, գավաթը և Անգլիայի Սուպերգավաթը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» սան Ռաուլ դե Տոմասի հետ, ով այժմ հանդես է գալիս «Էսպանյոլում»։