Պաշտպան Մատեյս դե Լիխտը խոսել է «Բավարիայում» և «Յուվենտուսում» խաղալու տարբերության մասին։
«Բավարիայում ֆիզիկապես ինտենսիվ խաղ է՝ բարձր նշման պատճառով, Իտալիայում ֆուտբոլն ավելի շատ նման է շախմատի, ավելի շատ տակտիկական է: Ուրախ եմ, որ կարողացա խաղալ այդ կերպ, քանի որ շատ բան սովորեցի դրանից:
Ցանկանում եմ վերադարձնել իմ խաղամակրդակը, որը ցուցադրել եմ «Այաքսում» խաղալիս»,- Դե Լիխտի խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա պաշտպանը «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հոլանդացին այս ամառ դարձավ «Բավարիայի» խաղացող։