«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաֆշորդն այս ամառ չի հեռանա թիմից: Այդ մասին գրում է բրիտանական մամուլը։
Ըստ աղբյուրի՝ Էրիկ տեն Հաագը պարզապես արգելափակել է անգլիացու պոտենցիալ տրանսֆերը։ Մարզիչը հավատում է Ռեշֆորդին և պատրաստ է նրան խաղային պրակտիկա տրամադրել։
Վերջին շրջանում Ռաֆշորդին հաճախ են քննադատում։ Երկրպագուները կարծում են, որ Մարկուսը կորցրել է իր նախկին մոտիվացիայի մեծ մասը: