«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Հարվի Էլիոթի հետ։ Հիշեցնենք, որ անգլիացին նոր պայմանագիր է կնքել բարելավված պայմաններով։
«Նա միշտ շատ լավն է եղել, մենք խոսում ենք սուպեր խաղացողի մասին։ Հարվին հիանալի նախամրցաշրջանային անցկացրեց և պետք է մեծ օգուտ տա թիմին ապագայում»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հարվի Էլիոթը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ «Ֆուլհեմից»: 19-ամյա ֆուտբոլիստը համարվում է Անգլիայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի երկուշաբթի՝ օգոստոսի 15-ին։ Յուրգեն Կլոպի թիմը «Էնֆիլդում» կընդունի «Քրիսթալ Փելասին»: Էլիոթը, ամենայն հավանականությամբ, կսկսի հանդիպումը մեկնարկային կազմում, քանի որ հիմնական կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վնասվածքի պատճառով բացակայում է:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ-ոքին՝ 7,30, իսկ «Քրիսթակ Փելասի» հաղթանակը՝ 17,50։