Խավիեր Էրնանդեսը՝ Չիչարիտոն, նշել է լավագույն երեք խաղացողներին, որոնց հետ երբևէ խաղացել է նույն թիմում։
«Կրիշտիանու Ռոնալդու, Լուկա Մոդրիչ, Ռայան Գիգզ»,- ասել է «ԼԱ Գալաքսիի» հարձակվողը ESPN-ին։
Չիչարիտոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2010-ից 2015 թվականներին։ 2014-ից 2015 թվականներին նա վարձավճարով հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում»։
Ավելի վաղ Չիչարիոտն ասել էր, որ կհամաձայնի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե առաջարկ ստանա։