«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն հուզիչ պատմություն է պատմել իր մայրիկի հետ կապված։
«Երբ 2019 թվականին մենք հաղթեցինք Եվրոպա լիգան, մայրիկս այնտեղ էր։ Մենք վերադարձանք հյուրանոց և «Չելսին» երեկույթ կազմակերպեց ընտանիքների համար։ Որոշ ժամանակ անց ես սկսեցի փնտրել մայրիկիս, քանի որ մտածում էի՝ նա մոլորվել է։
Առավոտյան 5-ին ես նկատեցի նրան պատշգամբում։ Նա պտտվեց դեպի ինձ և ես տեսա, որ նա արտասվում է։ Ես հարցրեցի նրան․ «Ամեն ինչ կարգի՞ն է։»։
Նա պատասխանեց․ «Չես կարող պատկերացնել, թե որքան հպարտ եմ։ Մենք այստեղ ենք՝ աշխարհի մյուս ծայրում։ Ես հիշում եմ, թե ինչպես ես սկսել կարիերադ»։
Հուզվում եմ, երբ ամեն անգամ պատմում եմ այս պատմությունը»,- Ժորժինյոյի խոսքն է մեջբերել «Չելսիի» պաշտոնական կայքը։