«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն:
Ըստ իտալացի լրագրող Նիկոլո Սկիրաjի՝ հոլանդացին Մասիմիլիանո Ալեգրիի թիմին կմիանա անվճար։
Մեմֆիսը պայմանավորվել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ, որպեսզի ակումբը նրան բաց թողնի ազատ գործակալի կարգավիճակով։
Թուրինի «Յուվենտուսը», որը հարձակվող է փնտրում, օգտվել է ստեղծված իրավիճակից և այժմ պատրաստ է պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին:
Նախորդ մրցաշրջանում Մեմֆիսը 12 գոլ է խփել «Բարսելոնայի» կազմում: