ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարիերան կարող է շարունակել Իտալիայի առաջնությունում:
Հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի փոխանցմամբ, Արգենտինայի հավաքականի և փարիզյան թիմի կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Թուրինի «Յուվենտուսի» հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան թիմը պատրաստ է 20 մլն եվրոյի դիմաց բաժանվել ֆուտբոլիստից: Թուրինյան թիմը մտադիր է վարձակալել Լեանդրոյին՝ 2023 թվականի ամռանը նրա տրանսֆերը գնելու պարտավորվածությամբ:
28-ամյա Պարեդեսը «Բոկա Խունիորսի» սան է: Լեանդրոն ավելի վաղ հանդես է եկել Իտալիայի առաջնությունում՝ «Էմպոլիի» և «Ռոմայի» կազմերում, իսկ 2017 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հունվարը խաղացել է նաև Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» կազմում, որի հետ դարձել է Ռուսաստանի չեմպիոն: