«Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը հայտնվել է անգլիական «Վուլվերհեմփթոնի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Il Messaggero-ն:
«Գայլերը» պատրաստ են «Բոլոնիայի» հետ պայքարել ուզբեկ հարձակվողի համար։ Իր հերթին հռոմեական թիմը կարող է տարբեր տարբերակներ դիտարկել ֆուտբոլիստի տրանսֆերի համար՝ վարկային պայմանագրից մինչև լիարժեք տրանսֆեր։
27-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» ճամբար է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Ջենոայից» 18 միլիոն եվրոյի դիմաց, մինչ Սերիա Ա տեղափոխվելը հարձակվողը հանդես է եկել «Ռոստովում»։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողն իր ներկայիս թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։