Նիժնի-Նովգորոդի «Պարի» ակումբի հայ կիսապաշտպան Էդգար Սևիլյանը «РБ Спорт»-ի հետ զրույցում հայտնել է, թե երբ կկարողանա խաղադաշտ դուրս գալ իր նոր թիմի կազմում:
Հիշեցնենք՝ Սևիկյանը հուլիսի 6-ին է տեղափոխվել «Պարի ՆՆ»: Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը նախատեսված է 3 տարով:
«Շուտով խաղադաշտ դուրս կգամ: Վերջերս եմ ապաքինվել: Հիմա դեռ մարզումներ չեմ անցկացվում: Կամաց-կամաց մարզավիճակ կհավաքեմ»,- ասել է Սևիկյանը:
Սևիկյանը «Լոկոմոտիվի» սան է: Ավելի վաղ հանդես է եկել նաև իսպանական «Լևանտեում», որի հիմնական կազմում հասցրել է 2 հանդիպման մասնակցել:
Առաջին տուրում «Պարին» մրցել է «Լոկոմոտիվի» հետ և 1-1 հաշվով ավարտել հանդիպումը: