«Լոս-Անջելեսը» 2-1 հաշվով հաղթել է «Նեշվիլին» MLS-ի կանոնավոր առաջնության խաղում:
Հաղթող թիմի կազմում իրենց նորամուտն են նշել «Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Իտալացին առաջին րոպեներից է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել է 60-րդ րոպեին, իսկ ուելսցին փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին:
Ամերիկյան թիմի աստղային նորեկներն արդյունավետ գործողություններով աչքի չեն ընկել:
«Լոս-Անջելեսը» 42 միավոր է վաստակել և գլխավորում է Հարավային կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը: «Նեշվիլը» 30 միավորով 5-րդ տեղում է: