Լեհական Էկստրակլասայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ մրցել է առաջնության նորեկ «Վիձևի» դեմ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ:
Հանդիպման ընթացքում «Պոգոնի» երկրպագուներից մեկը հայատառ պաստառ է պատրաստել՝ ուղղված հայ ֆուտբոլիստին.
«Կարո՞ղ եմ վերնաշապիկ ստանալ իմ հերոսից»,- գրված է պաստառի վրա: