Ռուսաստանի հավաքականի և «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է տեղափոխվել «Ռոմա»։
Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Նրա խոսքով՝ ակումբներն արդեն սկսել են Միրանչուկի տրանսֆերի շուրջ բանակցությունները։
Ռուս ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Ալեքսեյ Միրանչուկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։