«Տորինոն» հայտարարել է թիմի հարձակվող Անդրեա Բելոտիի հեռանալու մասին։
28-ամյա հարձակվողը, ով «Տորինոյում» հանդես է գալիս 2015 թվականից և ակումբի լավագույն ռմբարկուն էր այս հատվածում, պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռացավ «Տորինոյից»։
Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող հարձակվողի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Մոնակոն» է։
2021/22 մրցաշրջանում Բելոտին Ա Սերիայի 22 հանդիպումներում խփել է 8 գոլ։