Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է Բուլղարիայի հավաքականի երկրպագուների ռասիստական պահվածքը Սոֆիայում Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղում:
Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարը մի քանի անգամ դադարեցրեց հանդիօումը տրիբունաներից ռասիստական վանկարկումների պատճառով: Երկրորդ դադարի ընթացքում նա նույնիսկ ֆուտբոլիստներին տարավ ենթատրիբունային հատված, սակայն ավելի ուշ շարունակեց խաղը:
«Ցավում եմ, որ Բուլղարիան իր ստադիոնում ներկայացնում են նման ապուշները: Ամեն դեպքում… 6:0, և մենք վերադառնում ենք տուն, մենք արեցինք մեր աշխատանքը: Անվտանգ ուղևորություն մեր երկրպագուներին, տղաներ, ձեզ մոտ ամեն ինչ ստացվեց», — գրել է Ստերլինգը «Թվիթերի» իր էջում:

Եվրո-2020-ի ընտրական փուլում Անգլիայի հավաքականը հյուրընկալվելիս 6:0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ընտրանուն: Ստերլինգն ու Ռոս Բարկլին դուբլ ձևակերպեցին, մեկական գոլով աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդն ու Հարի Քեյնը: