Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը վարձավճարով կմիանա «Ֆիորենտինային»: «Մանուշակները» պայմանավորվել է 24-ամյա սերբ ֆուտբոլիստի վարձավճարի շուրջ` առանց գնման հնարավորության: Ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը կվճարի իսպանական թիմը, հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Հիշեցնենք, որ 2021/2022 մրցաշրջանի վերջում իտալական ակումբը բաժանվեց հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկից, որը վարձակալել էր «Հերտայից», ուստի ակումբին հարձակվողի դիրքում փոխարինող է անհրաժեշտ։
Յովիչը «Ռեալ» էր տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Այնտրախտից»` 63 միլիոն եվրոյի դիմաց։