«Սասուոլոյի» ֆուտբոլիստ Համեդ Տրաորեն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Ըստ աղբյուրի՝ «ռոսոներիները» կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե չկարողանան իրականացնել Ռենատո Սանչեշի գործարքը, որի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն։
22-ամյա Տրաորեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։ Վերջինս Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ և կատարելով 4 գոլային փոխանցմում։ Տրաորեն երեք հանդիպման է մասնակցել նաև Կոտ դ՛ Իվուարի ազգային հավաքականում։