«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հույս ունի, որ թուրինցիները պայմանագիր կկնքեն ՊՍԺ-ում իր նախկին թիմակից Անխել Դի Մարիայի հետ, որը հունիսի 30-ից ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի։
«Հիմա Դի Մարիան Ա Սերիայում Մարադոնայի նման կլինի։ Պա՞րզ եմ բացատրում։
Ֆուտբոլիստներին պետք է գնահատել այն համատեքստում, որում նրանք խաղում են։ Այսօր Սերիա Ա-ն տեխնիկապես ավելի թույլ է, քան նախկինում, իսկ Անխելը լավ տեխնիկա ունի։ Նա վճռական է դարպասի մոտ, դրիբլինգի օգնությամբ հեշտ անցնում է իր մրցակիցներին։ Նա լավ փոխանցումներ է անում։ Կարող է խաղալ տարբեր դիրքերում։
Նա 34 տարեկա՞ն է։ Ես 44 եմ, բայց դեռ խաղում եմ։ Տարիքը նշանակություն չունի։ Մոտիվացիան ու կիրքը շատ ավելի կարևոր են, նույնը վերաբերում է նաև վճռականությանը։ Եթե Դի Մարիան միանա «Յուվենտուսին» նշանուկ է, որ պատրաստ է դրան»,- Բուֆֆոնի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։