«Ռեալի» արդեն նախկին պաշտպան Մարսելոն կարող է տեղափոխվել Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Էկրեմ Կոնուրը, բրազիլացին կարող է հայտնվել «Միլանում»։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչները վերջինիս ծառայություններն են առաջարկել Իտալիայի չեմպիոնին։
Հունիսի վերջին Մարսելոյի պայմանագրի ժամկետը կլրանա, և պաշտպանը կարող է «ռոսոներիների» կազմը համալրել ազատ գործակալի կարգավիճակով։ 34-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։