Միլանի «Ինտերը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել հարձակվողներ Ալեքսիս Սանչեսին և Էդին Ջեկոյին: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն՝ երկու ֆուտբոլիստների վաճառքը կօգնի իտալական ակումբին բեռնաթափել աշխատավարձերի ցուցակը։ Հայտնի է, որ բոսնիացի ֆուտբոլիստ Ջեկոյի աշխատավարձը կազմում է մոտ 5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։
33-ամյա Սանչեսը Ինտերում հանդես է գալիս 2019 թվականից։ Թիմի կազմում անցկացրած 109 հանդիպումներում հարձակվողը խփել է 20 գոլ և կատարել 23 արդյունավետ փոխանցում։
36-ամյա Ջեկոն թիմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նախորդ մրցաշրջանում բոսնիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: