Ֆրանչեսկո Տոտտին խոսել է Ռոմելու Լուկակուի Իտալիա վերադարձի մասին. Ռոմայի լեգենդը կարծում է, որ Ինտերը շատ ավելի կուժեղանա։
«Անկեղծ ասած, ես այս տրանսֆերին չէի սպասում։ Ես կարծում էի, որ նա կգնա այլ ակումբ։ Սա որակյալ ընտրություն է Ինտերի համար:
Լուկակուն դեռ շատ է շարժվում, խաղացող, ով շատ բան է տալիս ֆիզիկական մակարդակով։ Ինձագին պետք է ուրախ լինի նման կատարողի ձեռք բերելու համար»,- ասել է Տոտտին:
Լուկակուն դեռ պետք է պաշտոնապես ավարտի իր վերադարձը: «Չելսին» և «Ինտերը» քննարկում են վարձակալության տարբերակը։