Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է հարձակվողի փնտրտուքները, որը կկարողանա փոխարինել ակումբից հեռացած Պաուլո Դիբալային։
Ինչպես տեղեկացնում է Sportmediatest-ը, թուրինցիները դիտարկում են «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոյի թեկնածությունը։ 36-ամյա Ջեկոյի տրանսֆերային արժեքը կազմում է չորս միլիոն եվրո։
Բոսնիացին 2021/22 մրցաշրջանի մեկնարկից առաջ էր «Ռոմայից» տեղափոխվել «Ինտեր»։ Նախորդ մրցաշրջանում անցկացրած 49 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ և կատարել 10 գոլային փոխանցում։