Կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն շուտով կարող է հեռանալ «Յուվենտուսից»։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալական գրանդը ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառքի է հանել։ Ըստ աղբյուրի՝ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են անգլիական ակումբները։
Ավելի վաղ մի քանի ակումբ առաջարկ է կատարել թուրինցիներին, որոնք տրանսֆերի դիմաց պահանջել են 15 միլիոն եվրո։ Ռաբյոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2019 թվականից։ Նախոչդ մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի 32 հանդիպման։