«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։ Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը։
Նշվում է, որ թուրինյան ակումբը 36-ամյա հարձակվողի ծառայություններով սկսել է հետաքրքրվել Պաուլո Դիբալայի հեռանալուց հետո։
Միլանյան ակումբը նոր մրցաշրջանում հույսեր չի կապում վետերան ֆուտբոլիստի հետ՝ ծրագրելով պայմանագիր կնքել Ռոմելու Լուկակուի և նույն Դիբալայի հետ։
Ջեկոյի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Վալենսիան»։