Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը խոսել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ համեմատությունների մասին։
«Ֆուտբոլիստներին համեմատելը մեծ չեմպիոնների հետ, ովքեր կարիերայում 400-500 գոլ են խփել և 20-30 տիտղոս նվաճել, միգուցե մի փոքր անարդար է:
Ինձ չի զայրացնում, բայց երբ սկսվում են նման համեմատություններ, սպասելիքները չափից դուրս մեծանում են, իսկ եթե մեկ-երկու սխալ ես թույլ տալիս, ուրեմն քեզ կքննադատեն։
Մեզանից յուրաքանչյուրը սխալվելու իրավունք ունի, մենք բոլորս մարդ ենք։ Ցանկանում եմ կառուցել իմ կարիերան»,- Վլահովիչի խոսքերն է մեջբերում Goal-ը։