«Լոս Անջելեսը» սոցիալական ցանցերում ակնարկել է պաշտպան Ջորջիո Կյելինիի հետ պայմանագիր կնքելու մասին:
«Լոս Անջելես ՖԱ»-ն սոցցանցերում գրառում է կատարել՝ իտալերեն «Շուտով» մակագրությամբ, իսկ 37-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է էմոջիով՝ ակնարկելով, որ հետևում է իրավիճակին։
MLS-ի ակումբը պայմանագիր կկնքի 37-ամյա իտալացու հետ․ խաղացողը նոր թիմ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառ։
Պաշտպանի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր, որի կազմում խաղացել է 2005-ից 2022 թվականներին։
Կյելինին «Յուվենտուսի» հետ ինը անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունը, հինգ անգամ՝ երկրի գավաթը և սուպերգավաթը, ինչպես նաև երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։