Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը կարող է հեռանալ «Ատլետիկոյից» պայմանագրի ավարտից հետո, կարիերան կարող է շարունակել Հռոմի «Լացիոյում»:
TuttoMercatoWeb-ը հայտնում է, որ 35-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ֆիորենտինան» և «Ատալանտան», ինչպես նաև անգլիական «Ասթոն Վիլան»:
Սուարեսը մտադիր է ժամանակ խնդրել մտածելու համար՝ նոր ակումբ ընտրելուց առաջ:
Սուարեսը 2020 թվականին է դարձել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Բարսելոնայից»: Մադրիդյան թիմի կազմում անցկացրած 83 խաղում ուրուգվայցին դարձել է 34 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: